slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

*Փորձաքննությունների ազգային բյուրոյում տեղի ունեցավ հերթական ընդլայնված խորհրդակցություն*

Այսօր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ում տնօրեն Ա.Հովսեփյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էին  Բյուրոյի փորձագիտական անձնակազմը:

Խորհրդակցության շրջանակներում ամփոփվեցին նախորդ ժամանակահատվածի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները և փորձագիտական անձնակազմի հետ վերլուծվեցին ընթացիկ փորձաքննությունների քանակական ծավալային ցուցանիշները, դրանց կատարման տեմպերը, առկա խոչընդոտներն ու փորձաքննությունները հնարավորինս սեղմ և ողջամիտ  ժամկետներում իրականցնելուն ուղղված այլ կարևոր հարցեր։

Խորհրդակցության ընթացքում Ա. Հովսեփյանի կողմից առանձնակի ուշադրություն դարձվեց փորձաքննությունների իրականացման ժամկետներին՝ ընդգծելով ամենօրյա ռեժիմով փորձագիտական ստորաբաժանումների ղեկավարների և փորձագետների կողմից գործընթացի նկատմամբ հսկողության իրականացման կարևորությունն ու համարժեք միջոցառումների իրականացումը՝ բացառելով սուբյեկտիվ պատճառներով փորձաքննությունների ավարտման ժամկետների ձգձգումները:

Մատնանշվեցին բազմաթիվ, նաև մեծածավալ փորձաքննությունների կատարմամբ պայմանավորված փորձագիտական ստորաբաժանումների հիմնականում բարձր աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում անհրաժեշտ կազմակերպչական քայլերի ամբողջությունը՝ աշխատանքների ընթացքի, փորձագետների կողմից ՀՀ քրեական, քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված իրենց իրավունքների և պարտականությունների շրջանակներում բազմակողմանի և լրիվ հետազոտությունների միջոցով օբյեկտիվ արդյունքների ապահովմանն ուղղված համապատասխան միջնորդությունների ժամանակին ներկայացման և արդյունքների ստացումից հետո հնարավորինս սեղմ ժամկետներում փորձաքննությունների ավարտման խիստ կարևորությունը:

Քննարկվեցին նաև նախորդ ժամանակահատվածներից 2023 թվական փոխանցված անավարտ փորձաքննությունների կատարման առանձնահատկություններն ու դրանց ընթացքի լուծման խոչընդոտները՝ շեշտադրելով առաջնահերթության կարգով դրանց ավարտման կարևորությունը:

Կազմակերպության տնօրեն Ա.Հովսեփյանի կողմից տրվեցին հանձնարարականներ բոլոր փորձագիտական ստորաբաժանումների (բաժինների և բաժանմունքների) պետերին և փորձագետներին՝ բոլոր ուղղություններով աշխատանքներին լրացուցիչ թափ հաղորդելու, իրենց իրավասությունների շրջանակներում անհրաժեշտ ակտիվ նախաձեռնողականություն ցուցաբերելու և առավել լավ արդյունքներին հասնելու նպատակով աշխատանքների ներդաշնակ և արդյունավետ կազմակերպումն ապահովելու համար։

Նմանատիպ խորհրդակացությունների պարբերական անցկացումը հնարավորություն է տալիս առավել բարձրացնել Բյուրոյի փորձագիտական անձնակազմի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, վեր հանել և համակարգել առկա խոչըդոտներն ու դժվարությունները, առավել կառավարելի դարձնել հնարավոր ռիսկերը և ապահովել հնարավորինս սեղմ ժամկետներում գիտականորեն հիմնավորված արդյունքների ստացման գործընթացը:

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow
Snow
Snow